BookShared
  • MEMBER AREA    
  • Daredevils of Sassoun: The Armenian National Epic

    (By Anonymous)

    Book Cover Watermark PDF Icon Read Ebook
    ×
    Size 21 MB (21,080 KB)
    Format PDF
    Downloaded 584 times
    Last checked 8 Hour ago!
    Author Anonymous
    “Book Descriptions: «Սասնա ծռերը» հայ ազգային էպոսն է՝ դյուցազնավեպը. ստեղծվել է միջնադարում՝ արաբական արշավանքների ժամանակ։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։

    «Սանասար և Բաղդասար»։ Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի կռապաշտ խալիֆին։ Վերջինս, լսելով արքայադստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան, բայց մերժվում է։ Կատաղած խալիֆն սկսում է ավերել Հայոց երկիրը։ Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ կռապաշտի կինը, որպեսզի հայրենիքը փրկի ավերումից։ Հայրենի լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է աղերսում։ Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում։ Հետո նա մեկնում է Բաղդադ։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում են ու հզորանում։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում գալիս են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։

    «Մեծ Մհեր»։ Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։ Այդ տարիներին Սասունը հարկատու էր Մըսրա Մելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են Առյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ։ Մըսրում մեռնում է Մելիքը։ Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից։ Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու։ 7 տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով։ Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է Սասունը։ Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ։ Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են։

    «Սասունցի Դավիթ»։ Որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ քաջազունը մեծանում է ժամ առ ժամ։ Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթն սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում Մհեր։ Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։

    «Փոքր Մհեր»։ Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ:”

    Google Drive Logo DRIVE
    Book 1

    Three Comrades

    ★★★★★

    Erich Maria Remarque

    Book 1

    The Night in Lisbon

    ★★★★★

    Erich Maria Remarque

    Book 1

    Ճիտին պարտքը

    ★★★★★

    Krikor Zohrap

    Book 1

    Shakespeare's Sonnets

    ★★★★★

    William Shakespeare

    Book 1

    Netochka Nezvanova

    ★★★★★

    Fyodor Dostoevsky

    Book 1

    Dead Souls

    ★★★★★

    Nikolai Gogol

    Book 1

    Արտիստը [Artiste]

    ★★★★★

    Alexandre Shirvanzade

    Book 1

    Heaven Has No Favorites

    ★★★★★

    Erich Maria Remarque

    Book 1

    Ավելորդը

    ★★★★★

    Դերենիկ Դեմիրճյան

    Book 1

    Hamlet

    ★★★★★

    William Shakespeare

    Book 1

    The Adventures of Sherlock Holmes (Sherlock Holmes, #3)

    ★★★★★

    Arthur Conan Doyle

    Book 1

    Abu Lala Mahari

    ★★★★★

    Avetik Isahakyan

    Book 1

    White Nights

    ★★★★★

    Fyodor Dostoevsky

    Book 1

    Զաբուղոն

    ★★★★★

    Krikor Zohrap

    Book 1

    Սպիտակ Ձին

    ★★★★★

    Ակսել Բակունց