“Book Descriptions: Ջեյն Էյր (անգլ.՝ Jane Eyre [ˌdʒeɪn ˈɛər]), անգլիացի բանաստեղծ և գրող Շառլոթ Բրոնտեի դասական ստեղծագործությունն է՝ Մեծ Բրիտանիայի ամենահայտնի սիրավեպերից մեկը։ 2003 թվականի տվյալներով լավագույն 200 գրքերի ցուցակում զբաղեցնում է 10-րդ տեղը։ Գրքի բովանդականության հիման վրա նկարահանվել մոտ մեկ տասնյակ ֆիլմեր։ Վեպը թարգմանվել է նաև հայերեն։ Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1847թ. «Ջեյն Էյր. կենսագրություն» վերնագրով Քարեր Բելլ (Currer Bell) կեղծանունով։ Հայերեն է թարգմանվել 1988 թվականին։ Թարգմանիչ՝ Ա․ Բուդաղյան։ Ջեյն Էյրը 10 տարեկանում ապրում էր իր հանգուցյալ քեռու կնոջ՝ միսիս Ռիդի տանը, քանի որ ծնողները վաղուց էին մահացել։ Ընտանիքում նրան ստախոս էին համարում, չէին սիրում, անտեղի մեղադրում էին և նվաստացնում։ Լինելով միայնակ՝ նա հասկացավ, որ միայն ինքն է պատասխանատու իր արարքների ու խոսքերի համար։ Նրա փոքրիկ մարմնում արթնացան ինքնապաշտպանական բնազդներ՝ պայքարելու ուժ և հարգանքի արժանանալու ձգտում։ Հենց այսպիսի բախտ էր վիճակվել Ջեյն Էյրի համար։ Միսիս Ռիդը վերջնականապես ձանձրացավ Ջեյնից և նրան ուղարկեց Լոուդի դպրոց, որբանոց։” DRIVE